ՀՀ նախագահը կմասնակցի Մինսկում կայանալիք ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

26.11.2009 13:53
ՀՀ նախագահը կմասնակցի Մինսկում կայանալիք ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի նիստը՝ նախագահների մակարդակով, կանցկացվի նոյեմբերի 27-ին Մինսկում:

Միջպետական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Մաքսային միության գործարկման մեկնարկի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ԵվրԱզԷՍ պետությունների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև