Հայաստանի ԿԲ–ն կմասնակցի ԵՏՄ երկրների ազգային բանկերի գագաթնաժողովին

29.03.2018 17:10
Հայաստանի ԿԲ–ն կմասնակցի ԵՏՄ երկրների ազգային բանկերի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության 16–րդ խորհրդատվական նիստին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի և իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև կիբերանվտանգության ընդհանուր համակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ հարցեր:

Արթուր Ջավադյանը նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր: Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև