ՀԲ-ն հաստատել է ՀՀ սոցծառայությունների ոլորտին աջակցելու նպատակով տրամադրվող 5 մլն դոլարի վարկը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին 5 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Հայաստանի սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (Armenia Social Protection Administration Project -SPAP) լրացուցիչ ֆինանսավորման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀԲ-ի մամուլի ծառայությունից:

Լրացուցիչ ֆինանսավորումը կընդլայնի գործունեությունը SPAP-ի ծրագրի շրջանակներում՝ ինստիտուտների ամրապնդման և սոցապահովման ծրագրերի հասցեագրության բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և զբաղվածության ծառայության հետագա կատարելագործման նպատակով:

Նախագիծն ուղղված է աշխատանք փնտրող մարդկանց, այդ թվում նաև՝ երիտասարդության կարիերայի ընտրության, ինչպես նաև գյուղում բնակվող գործազուրկների, աղքատ և խոցելի ընտանիքների, ներկա և ապագա թոշակառուների, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների լուծմանը:

Լրացուցիչ ֆինանսավորումը նպաստում է մի շարք միջոցառումների իրագործմանը, որոնք անհրաժեշտ են սոցծառայությունների տրամադրման համակարգի արդյունավետության հետագա բարելավման և պահպանման համար:

Մասնավորապես, խոսքը սոցծառայության մարզային բաժանմունքների վերականգնման, կառավարման տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական հոսքերի ցանցի զարգացման և լայն կիրառման, կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերին աջակցելու նպատակով հաշվետվության տրամադրման և վարման, գյուղական համայնքներում զբաղվածության հետ կապված խնդիրների հաղթահարման, սոցապահովման ծրագրերի վարչարարության հասցեագրման, ընդգրկման և մակարդակի բարձրացման, արդյունավետ և համակարգված գործունեության նպատակով սոցծառայությունների ինտեգրման մասին է:

«Սոցիալական բարեփոխումների ծրագրի իրագործումը պահանջում է հզոր վարչական ներուժ կենտրոնական և տեղական մակարդակներում»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

«Չափազանց սահմանափակ բյուջետային ռեսուրսների դեպքում, որոնք խորանում են գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, կառավարությունը պետք է շարունակի ռազմավարության իրագործումը, որն ուղղված է ծրագրի ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման վրա՝ այդկերպ ընդլայնելով հնարավորությունները նպաստների չափերի ավելացման և առավել կարիքավոր անձանց և տնային տնտեսությունների պաշտպանության ապահովման համար», – ասաց նա:

Համաշխարհային բանկի նախագծի մշակմամբ զբաղվող խմբի ղեկավար Լայր Էրսադոն (Lire Ersado) իր հերթին կարծում է, որ այն իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրը տնտեսական ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմացումն է, նախագծի շրջանակներում ձեռնարկվելիք միջոցառումները հիմք կստեղծեն սոցպաշտպանության հետճգնաժամային արդյունավետ համակարգի համար, որն ապահովում է աղքատների և առավելի խոցելի խմբերի կենսական կարևորություն ունեցող և կայուն պաշտպանությունը:

ՀԲ-ի ճկուն վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով և տասնամյա արտոնյալ ժամանակահատվածով:

1992 թ.-ին Համաշխարհային բանկին և 1993թ.-ին Զարգացման միջազգային ասոցիացիային Հայաստանի միանալու պահից հանրապետության պարտավորությունները կազմում են շուրջ 1.3 միլիարդ դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img