2009 թ. ընթացքում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 19,6%-ով՝ կազմելով 286,8 մլրդ դրամ

10.03.2010 13:53
2009 թ. ընթացքում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 19,6%-ով՝ կազմելով 286,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի ընթացքում Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 47,1 մլն դրամով կամ 19,6% տոկոսով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 286,8 միլիարդ դրամ:

Բանկերի տրամադրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների արդյունքների համաձայն, ՀՀ բանկային համակարգի փաստացի համալրված կանոնադիր կապիտալը 2009թ.-ին մեծացել է 22,4 տոկոսով և կազմել 189,8 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծության առումով Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում են հայտնվել ԱԿԲԱ-Կրեդիտ Արգրիկոլ բանկը (35,4 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (27,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը (25,3 միլիարդ դրամ), Ամերիաբանկը (21,7 միլիարդ դրամ) և HSBC-Հայաստան Բանկը (17,1 միլիարդ դրամ):

Միաժամանակ կանոնադիր կապիտալի մեծությամբ (հաշվի առնելով էմիսիոն եկամուտը) առաջատարի դիրքում է Ամերիաբանկը (18,2 միլիարդ դրամ), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (15,7 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (15,5 միլիարդ դրամ): Այնուհետև գալիս են «Անելիք բանկը» (14,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (13,9 միլիարդ դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև