Հայաստանը կրկին բաժնետերերից առաջինն է վճարում կատարել ԱԶՍԲ կապիտալի համալրման համար

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի բոլոր բաժնետերերի մեջ երկրորդ անգամ, առաջինն է վճարում կատարել բանկի կապիտալային ռեսուրսների համալրման համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ փաստացի խոսքը ութ տարվա ընթացքում կապիտալի կրկնապատկման մասին է, և անցած տարին առաջինն էր, երբ սկսեցին վճարումներ արվել։

«Հայաստանն առաջին երկիրը դարձավ, որը գումար ներդրեց բանկի կանոնադրական կապիտալում, և այս տարի Հայաստանը կրկին առաջինն է իրականացնում երկրորդ վճարումը»,- ասաց նա։

Միաժամանակ Կոնդակովը պարզաբանեց, որ Հայաստանի մասնաբաժինն անփոփոխ է մնացել, բայց հաշվի առնելով կապիտալի կրկնապատկումը՝ բոլոր երկրները վճարումներ են կատարում իրենց մասնաբաժինների շրջանակներում։

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, ունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապ ունեցող օրգանի կարգավիճակ։ Դրանում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են կանոնադրական կապիտալի 16,5-ական տոկոսը, Ռումինիայի մասնաբաժինը՝ 14 տոկոս, Բուլղարիայի և Ուկրաինայի մասնաբաժինները՝ 13,5-ական տոկոս, Ադրբեջանինը՝ 5 տոկոս, Ալբանիայի մասնաբաժինը՝ 2 տոկոս, Հայաստանի և Մոլդովայի մասնաբաժինը՝ 1-ական տոկոս, Վրաստանի մասնաբաժինը՝ 0,5 տոկոս։

ԱԶՍԲ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 4,5 մլրդ դոլար։

Այսօրվա դրությամբ Հայաստանում 51 մլն եվրո ընդհանուր գումարի չափով ԱԶՍԲ-ի 10 ակտիվ նախագծեր են իրականացվում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img