ՀՀ-ում ՀՆԱ ծավալը հունվար-ապրիլին աճել է 7,2%`հասնելով 777,6 մլրդ դրամի. վիճակագրություն

20.05.2010 17:24
ՀՀ-ում ՀՆԱ ծավալը հունվար-ապրիլին աճել է 7,2%`հասնելով 777,6 մլրդ դրամի. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՀՆԱ ծավալը, վիճակագրական տվյալների համաձայն, հունվար-ապրիլին աճել է 7,2 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

2009 թվականի հունվար-ապրիլին տնտեսական անկումը կազմել է 9,7 տոկոս։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 777,6 մլրդ դրամ։ Միաժամանակ ապրիլին ՀՆԱ ծավալը 5,9 տոկոսով պակաս է մարտի մակարդակից։

Պետբյուջեի համաձայն՝ ՀՆԱ աճը Հայաստանում 2010 թվականին նախատեսված է 1,2 տոկոսի մակարդակում։ ($1 – 384,48 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև