«ՎՏԲ-Հայաստան բանկն» իջեցրել է արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը

19.05.2010 19:47
«ՎՏԲ-Հայաստան բանկն» իջեցրել է արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը, հաղորդում են  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հասարակության հետ գովազդի և կապերի բաժնից:

«Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն ՀՀ դրամին համարժեք չափով»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նկատելի է որոշակի պասիվություն  արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ:

Բանկի գնահատականով մոտակա ժամանակներում շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը:

Հաղորդագրության համաձայն, 2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելը աճել է 5%-ով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի վարկային ներդրումը կազմել է 74,7 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև