ՀՀ կառավարությունը չպետք է թույլ տա եվրոյի արժեզրկում. նախկին վարչապետ

20.05.2010 17:30
ՀՀ կառավարությունը չպետք է թույլ տա եվրոյի արժեզրկում. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չպետք է երկրում եվրոյի արժեզրկում թույլ տա, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Կառավարությունը չպետք է թույլ տա եվրոյի արժեզրկում, նա պետք է գնի այն, և երբ սկսվի դրամի արժեզրկման գործընթացը, իրականացնի եվրոյի վաճառք:  Սակայն կառավարությունը դա չի անում՝ թույլ տալով, որ դրամն ամրապնդվի, ինչը որևէ մեկին պետք չէ: Մեկ-երեք ամսից կլինեն հակառակ միտումներ»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքերով՝ արժույթի շուկայում նման մեծ տատանումների պայմաններում անհնար է որևէ բիզնես զարգացնել:

Բագրատյանը հայտնեց, որ ԵՄ երկրներին բաժին է ընկնում Հայաստան ներկրման 44 տոկոսը, մասնավորապես, 2009 թվականին ԵՄ երկրներից ներկրումը կազմել է 310 մլն դոլար` ամբողջ ներկրման 730 մլն դոլարից։ Միաժամանակ նա նշեց, որ ներկրման ցուցանիշները կրկնակի մեծ են արտահանումից:

«Հետևաբար, եվրոյի արժեզրկումը կարող է հանգեցնել Եվրամիությունից ներկրման ավելացմանը և ամբողջովին կոչնչացնի դեպի Եվրոպա մեր արտահանումը, որն առանց այդ էլ գործնականում գոյություն չունի»,- ասաց փորձագետը։

Նախկին վարչապետի խոսքերով՝ դա կապված է կառավարության՝ «ամրացող դրամի» իմիջ ստեղծելու և արտահանմամբ չշահագրգռված օլիգարխներին ձեռք չտալու ցանկության հետ։

Մայիսի 20-ի տվյալներով՝ եվրոյի փոխարժեքը Հայաստանում ամսվա ընթացքում արժեզրկվել է 12 տոկոսով և ներկայումս կազմում է 468,34 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև