Կոնվերս բանկն անցկացնում է «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաներ

10.06.2010 17:50
Կոնվերս բանկն անցկացնում է «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը կազմակերպում է նոր տեսակի «Թեժ ամառ» և «Բազմապատկիր ներդրումը» ժամկետային ավանդի ընդունման ակցիաներ, «ԱՌԿԱ» գործակալությանը  հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ «Թեժ ամառ» ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

«Թեժ ամառ» երկրորդ ակցիայի շրջանակներում ավանդատուները բացառիկ հնարավորություն են ստանում ձեռք բերել վարկ ներդրած գումարի մինչև 70 տոկոսի չափով: Ընդ որում` սահմանված է վարկի տոկոսադրույք` այն է 13 տոկոս գումարած 5 տոկոսային կետ: Վարկի առավելագույն ժամկետը սահմանված է մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը: Հաղորդագրության համաձայն՝ «Թեժ ամառ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ VISA GOLD-ի տարեկան սպասարկումը կիրականացվի տարեկան 50% զեղչով:

Միաժամանակ «Բազմապատկիր ներդրումը» ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 30 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12-18 ամիս,  տոկոսադրույքը՝ տարեկան 12-14 տոկոս: Այս ավանդը լավ հնարավորություն է քաղաքացու համար` կուտակելու նպատակային գումարներ իր ընտրած ժամանակահատվածում: Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր ամիս քաղաքացին ավանդային հաշվին ավելացնում է հավասարարաչափ գումարներ: Ընդ որում` տոկոսադրույքը հաշվարկվում է ներառելով ամսական ավելացված գումարի չափը:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև