Կոնվերս բանկի «Շանս» ավանդային ակցիայի 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է 6 ավանդատուների միջև

28.02.2013 14:28
Կոնվերս բանկի «Շանս» ավանդային ակցիայի 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է 6 ավանդատուների միջև

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Կոնվերս բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, խաղարկության արդյունքում 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացել է գլխավոր մրցանակը՝ 750000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 25-ական տոկոսները՝, այսինքն` յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ:

«Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև