«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ից ստացավ հերթական տրանշը 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով

21.12.2010 12:40
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ից ստացավ հերթական տրանշը  5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստացավ հերթական տրանշը 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը նշել է, որ 2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: «Ծրագրի շրջանակներում մենք ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12% դրույքաչափից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար»,- ասել է նա:

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10  մլն եվրո բաժնեմասով:  ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն եվրո:

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրներում և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորման բնագավառում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև