Հայաստանում 2010թ.-ին 1743 overnight գործարքների ծավալը 576 միլիարդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայի բացումից հետո բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 576 միլիարդ դրամի 1743 գործարք, ասել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Վարկային ռեսուրսների հարթակի բացումը, նախորդ տարվա համեմատ, դարձավ 2010թ.-ի գլխավոր ձեռքբերումը», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

2010 թ.-ի ապրիլի 1-ից «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայում գործում է մեկօրյա վարկային ռեսուրսների (overnight) տրամադրման հարթակ: Առուվաճառքները, որոնց կարող են մասնակցել միայն ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող բանկերը, անցկացվում են աշխատանքային օրերին տեղական ժամանակով ժամը 11:00-ից մինչև 15:00-ը: Գործարքների նվազագույն չափը 10 միլիոն դրամ է, բոլոր գործարքներն իրականացվում են միայն հայկական դրամով:

Մելիքյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ սա բորսայի ամենաակտիվ հարթակն է, որի շրջանակներում ձևավորվում է մեկօրյա միջբանկային վարկերի արժեքը:

Նա նշել է նաև, որ 2010 թ.-ի դեկտեմբերին վարկային ռեսուրսների միջին կշռված տոկոսադրույքը նվազել է մինչև 5,1 տոկոս՝ ապրիլի 10,4 տոկոսի համեմատ:

«Տարվա ընթացքում միջբանկային overnight վարկերի նվազագույն տոկոսադրույքը կազմել է 2 տոկոս, իսկ առավելագույնը՝ 12 տոկոս», – ավելացրել է գլխավոր տնօրենը:

Մելիքյանը նաև տեղեկացրել է, որ 2011 թ.-ին կքննարկվի նոր ֆինանսական գործիքների՝ մասնավորապես ավելի երկար ժամկետով վարկային ռեսուրսների ներդրման հնարավորությունը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: (1 դոլարը – 363.02 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img