Ամերիաբանկի վարկային պորտֆելը կազմում է 106 մլրդ դրամ՝ տարեսկզբի 92 մլրդ դրամի դիմաց

14.04.2011 19:40
Ամերիաբանկի վարկային պորտֆելը կազմում է 106 մլրդ դրամ՝ տարեսկզբի 92 մլրդ դրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է 106 մլրդ դրամ՝ տարեսկզբի 92 մլրդ դրամի դիմաց, ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ավելի քան 80 տոկոսը բաժին է հասնում կորպորատիվ վարկերին, որոնցից 25 տոկոսը կազմում են ՓՄՁ վարկերը, իսկ մնացածը՝ խոշոր ձեռնարկությունների վարկերը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց նա։

Միաժամանակ Հանեսյանը նշեց, որ բանկը ծրագրում է առավել շեշտադրել ՓՄՁ վարկավորումը՝ տարեվերջին այն հասցնելով մինչև 30 տոկոսի։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ Ամերիաբանկը տարեվերջին ծրագրում է վարկային պորտֆելի 30 տոկոսանոց աճ ապահովել՝ տարեսկզբի ցուցանիշի համեմատ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայներարտբանկ», վերանվանվել է  2008թ.-ի մայիսին) հիմնադրվել է բանկի հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր ժողովի որոշմամբ, իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` « Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից: ($1 – 376,83 դրամ)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև