Տարեսկզբից Կոնվերսբանկի վարկային պորտֆելն աճել է մինչև 45 մլրդ դրամ

14.04.2011 19:36
Տարեսկզբից Կոնվերսբանկի վարկային պորտֆելն աճել է մինչև 45 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կոնվերսբանկի վարկային պորտֆելն այսօրվա դրությամբ շուրջ 45 մլրդ դրամ է կազմում՝ տարեսկզբի համեմատ ավելանալով մոտավորապես 7 տոկսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Կոնվերսբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը։

«Պորտֆելի շուրջ կեսը բաժին է հասնում կորպորատիվ ֆինանսավորմանը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց նա։

Ըստ Դավթյանի՝ բանկի ընդհանուր պորտֆելում ռիսկային վարկերի մասնաբաժինը նվազում է անցած տարվա համեմատ՝ դա բացատրելով ճգնաժամի թուլացմամբ և հաճախորդների կողմից վարկերի վերադարձով։

Միաժամանակ գործադիր տնօրենը նշեց, որ բանկը մտադիր է ավելացնել ոչ թե կորպորատիվ պորտֆելը, այլ  retail-banking-ը (բնակչությանը բանկային ծառայությունների տրամադրում), ընդ որում շեշտը կդրվի հիփոթեքային և մասնավոր վարկավորման ֆինանսավորման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի և ագրոբիզնեսի վարկերի վրա։

«Այդ դեպքում այդ պորտֆելի մասնաբաժինը մենք մտադիր ենք բարձրացնել մինչև 20 տոկոս»,- ասաց Դավթյանը։

Խոսելով գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին մասնակցության մասին՝ Դավթյանն ասաց, որ արդեն ընթացիկ շաբաթվանից բանկը սկսել է ֆինանսավորում ստանալու համար հայտեր ստանալ։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում տարեկան 14 տոկոսադրույքով արտոնագրված վարկեր կտրամադրվեն, որոնցից 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը։ Այդ նպատակներով արդեն 200 մլն դրամ է հատկացվել։ Վարկերը կհատկացվեն հայկական դրամով։

«Հաշվի առնելով, որ բանկը պատրաստ է առանց գրավի վարկեր տրամադրել, նաև այն, որ մինչև 4 տոկոս տոկոսադրույքը սուբսիդավորվում է պետության կողմից, ծրագիրն արդյունավետ կլինի»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ Կոնվերսբանկը պատրաստ է այդ նախագծում ամեն կերպ աջակցել Կենտրոնական բանկին և կառավարությանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև