«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը գերազանցել է 0,5 մլրդ դրամը

13.06.2011 12:14
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը գերազանցել է 0,5 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ԱՊՊԱ-ի ներդրման հինգ ամիսների ընթացքում 620 մլն դրամի հատուցում է վճարել, ասաց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Հատուցման միջին վճարը կազմել է 200 հազար դրամ, ունեցվածքի վնասի գծով ամենախոշոր վճարը կազմել է 1,5 մլն դրամ: 58 դեպքում վճարը գերազանցել է 1 մլն դրամը», - ասաց նա ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ընկերության կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում:

Նրա խոսքերով՝ հունվար-մայիսին Ռոսգոսստրախի շուրջօրյա կոնտակտային կենտրոնը մշակել է 21200 զանգ, իսկ ամսվա ընթացքում ստացված զանգերի միջին քանակը կազմել է 4240:

«Կոնտակտային կենտրոնը գրանցել է ավելի քան 5000 ապահովագրական դեպք, ընդ որում Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների քանակը 2,6 անգամ գերազանցում է մարզերում գրանցված նմանատիպ դեպքերի ընդհանուր ցուցանիշը», - պարզաբանեց նա:

Գրիգորյանը նշեց, որ ՃՏՊ-ների թվի ամենաբարձր օրական միջին ցուցանիշը գրանցվել է փետրվարին (37), սակայն ի հակառակ սպասումների՝ գարնանը այդ ցուցանիշը շատ քիչ է նվազել (32-33), իսկ հունիսի առաջին օրերին գրանցվել է աճ (36):

«Տարեսկզբից գիշերային հերթափոխի ընթացքում (22:00-06:00) միայն երեք անգամ չի ստացվել որևէ զանգ ՃՏՊ-ի մասին, բոլոր երեք ամսաթվերը գրանցված են ձմռանը», - ասաց նա:

Գործադիր տնօրենը նշեց, որ ԱՊՊԱ գծով վնասների կարգավորման վերաբերյալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ներկայացված դիմումների ընդհանուր թիվը կազմել է 3040, որոնցից 2670-ն արդեն կարգավորվել են, 351-ը քննարկման փուլում են և միայն 19 դիմումների դեպքում ընկերություն է մերժել է ապահովագրավճար տրամադրել, ինչը կազմում է ներկայացված դիմումներ ընդհանուր թվի 0,7 տոկոսից պակաս:

Մերժումները վերաբերել են միևնույն ընտանիքի անդամներին պատկանող մեքենաների բախման, միևնույն անձին պատկանող մեքենաների բախման, օբյեկտին մեքենայի բախման (երրորդ անձի բացակայություն) դեպքերին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ հինգ ասմվա ընթացքում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, իսկ հաշվի առնելով լուծարված պայմանագրերը՝ այս ցուցանիշը տատանվում է 3,7-3,8 մլրդ դրամի սահմաններում:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև