Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–փետրվարին կազմել է 1.68 մլրդ դոլար

28.03.2014 14:53
Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–փետրվարին կազմել է 1.68 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–փետրվարին 1.68 մլրդ դրամի 9 286 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 8.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամականահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 633.7 մլն դրամ։ Ավելի քան 302.8 մլն դրամ կազմել են Ինգո Արմենիա ընկերության վճարումները, իսկ Ռեսո ընկերությունը վճարել է ավելի քան 205.2 մլն դրամի փոխհատուցում։ Նաիրի Ինշուրանսի վճարումների ծավալը կազմել է 183.3 մլն դրամ, Սիլ Ինշուրանսինը` 180.7 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսինը` 111.9 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսինը` 42.9 մլն դրամ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 22.8 մլն դրամ։

Միաժամանակ, միայն փետրվարին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, իսկ հայտերի թիվը` 5 588։ Փոխհատուցումների միջին վճարը փետրվարին կազմել է 185 436 դրամ։
2014 թվականի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 435 438 տրանսպորտային միջոց, ինչը 14 298 ավելի է հունվարի ցուցանիշից։ Ընդ որում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովագրված տրանսպորտային միջոցների աճը կազմել է 19 տոկոս։

Ինչպես վկայում են Բյուրոյի ներկայացրած վիճակագրական տվյալները, ներգրավվածության ցուցանիշի աճը կարող է պայմանավորված լինել ինչպես հանրապետության տրանսպորտային միջոցների թվի աճով, այնպես էլ ապահովագրողների թվի աճով` հաշվի առնելով էլեկտրոնային տարբերակի ներդրումը, որը վերահսկում է ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը և թույլ չի տալիս խուսափել տուգանքներից դրանց բացակայության համար։
Բյուրոյի տվյալների համաձայն, հունվար–փետրվարի փոխհատուցումների վճարման հայտերի թիվը գերազանցել է 9 446–ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 109։

Բացի այդ, ներկայում վճարման ընթացքում են 120 482 մլն դրամի փոխհատուցումներ (անկումը` 59,2%)։
Միաժամանակ հունվար–փետրվարին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 7.7 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև