ՀՀ ապահովագրական ընկերությունների հունվար-սեպտեմբերի զուտ շահույթը կազմել է 2,3 մլրդ դրամ

28.11.2011 17:33
ՀՀ ապահովագրական ընկերությունների հունվար-սեպտեմբերի զուտ շահույթը կազմել է 2,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ՝ 2010 թվականի հունվար-սեպտեմբերի 291,3 մլն դրամ կորստի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությանը համապատասխան՝ զուտ  շահույթի ցուցանիշով առաջատար է Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը 553,5 մլն դրամ ցուցանիշով՝ 2010 թվականի հունվար-սեպտեմբերին կրած 189,8 մլն դրամի կորստի դիմաց:

Ապահովագրական ընկերությունների առաջատարների թվում ըստ զուտ շահույթի 2011 թվականի հունվար-սեպտեմբերին ընդգրկվել են նաև Նաիրի Ինշուրանսը 511,4 մլն դրամով (2010 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճը՝ 7,2 անգամ կամ 440,7 մլն դրամով) և Ինգո Արմենիան 326,3 մլն դրամով (2010 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճը՝ 5,6 անգամ կամ 293,3 մլն դրամով):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով ապահովագրական ընկերություններից ոչ մեկը վնասներ չի կրել: 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 8 ապահովագրական ընկերություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև