Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթն I եռամսյակում կազմել է 631,6 մլն դրամ

20.05.2015 12:24
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթն I եռամսյակում կազմել է 631,6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 631,6 մլն դրամ` 2014 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 900,5 մլն դրամի շահույթի համեմատ։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2015 թ.–ի առաջին եռամսյակի տեղեկագրի տվյալները։

Հատկանշական է, որ ապահովագրության հայրենական շուկայում գործող բոլոր ընկերություններն ավարտել են առաջին եռամսյակը շահույթով։ Ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, գործունեության արդյունքներով` հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթի մեծությամբ ապահովագրության շուկայի առաջատարը Ռոսգոսստրախ—Արմենիա ընկերությունն է` 248,3 մլն դրամ ցուցանիշով` նախորդ տարի գրանցված 286,3 մլն դրամ շահույթի համեմատ։

Երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 165,7 մլն դրամ շահույթով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 189,9 մլն դրամ շահույթի համեմատ։

Այնուհետև գալիս են Արմենիա Ինշուրանսը` 118,2 մլն դրամ շահույթով (3,7 տոկոսի աճ), Սիլ Ինշուրանսը` 48,4 մլն դրամով (2014 թ.–ի առաջին եռամսյակում վնասը կազմել է 38,5 մլն դրամ), Ռեսոն` 45,1 մլն դրամով (81,3 տոկոսի անկում), Ինգո Արմենիան` 5,7 մլն դրամ (95 տոկոսի անկում)։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 40,1 մլրդ դրամ (5,3 տոկոսի անկում), պարտավորությունները կազմել են 25 մլրդ դրամ (13 տոկոսի անկում), կապիտալը` 15,1 մլրդ դրամ (10,8 տոկոսի աճ)։

2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 482,27 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև