ՀԲ-ն 4,2%-ից 4,5%-ի է բարձրացրել է Հայաստանի 2014 թ. ՀՆԱ-ի իր հունվարյան կանխատեսումը. զեկույց

13.06.2012 13:00
ՀԲ-ն 4,2%-ից 4,5%-ի է բարձրացրել է Հայաստանի 2014 թ. ՀՆԱ-ի իր հունվարյան կանխատեսումը. զեկույց

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը դեպի բարձրացում է վերանայել Հայաստանի 2014 թ. ՀՆԱ-ի իր հունվարյան կանխատեսումը՝ 4,2%-ից դարձնելով 4,5%: Միաժամանակ, ըստ հունիսի Global Economic Prospects 2012 զեկույցի, Հայաստանի ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշները 2012 և 2013թթ. համար վերանայվել են դեպի իջեցում՝ 4,6%-ից 4,1% և 4,3%-ից 4,2%՝ համապատասխանաբար:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ հանրապետության ՀՆԱ ծավալը 2012թ. առաջին եռամսյակում բարձր է եղել 657,5 մլրդ. դրամից՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,7%-ով:

ՀԲ-ն միաժամանակ իջեցրել է զարգացող տնտեսությամբ երկրների տնտեսության զարգացման կանխատեսումը 5,4%-ից 5,3%-ի 2012 թ.-ին:

Ըստ ՀԲ զեկույցի՝ ընդհանուր առմամբ 2012 և 2013 թվականներին ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր տնտեսական աճը սպասվում է Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 8 և 6,5 տոկոսի մակարդակում, իսկ 2014 թ.-ին՝ Ղազախստանում՝ 7,5%:

Միաժամանակ ամենացածր տնտեսական աճ 2012թ. սպասվում է Ուկրաինայում՝ 2,5%, 2013թ.-ին՝ Բելառուսում՝ և Ադրբեջանում՝ 3,5 տոկոս, իսկ 2014թ.՝ Մոլդովայում՝ 3,7 տոկոս:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև