ՀՆԱ-ի ծավալը I եռամսյակում ավելացել է 3.1%-ով և կազմել 750,4 մլրդ դրամ

31.05.2014 18:49
ՀՆԱ-ի ծավալը I եռամսյակում ավելացել է 3.1%-ով և կազմել 750,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ ծավալը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 750.38 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3.1 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ ծավալը կազմել է 248 876 դրամ ($605 կամ 442 եվրո)։

ԶԵԱԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանում ՀՆԱ աճը 2014 թվականին կկազմի 4.8 տոկոս, ԱՄՀ–ն կանխատեսում է 4.3 տոկոսի չափով տնտեսական աճ, իսկ ՀԲ–ն` 5 տոկոսի մակարդակում։

Միաժամանակ, Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը նշել էր, որ Հայաստանում ՀՆԱ աճը 2014 թվականին 2013 թվականի ցուցանիշից ցածր կլինի` Ուկրաինայի ճգնաժամի և դրանում Ռուսաստանի ներգրավվածության ֆոնին։

Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկը մայիսին վերանայել է 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 4.1-4.8 տոկոսի սահմաններում դեպի նվազում` նախկին 5.4-6.1 կանխատեսման փոխարեն։
Հայաստանի ՀՆԱ–ն 2013 թվականին կազմել է 4 272.9 մլրդ դրամ կամ 10.4 մլրդ դոլար, իսկ տնտեսական աճը` 3.5 տոկոս։

Հայաստանի 2014 թվականի պետբյուջեում ՀՆԱ աճի ցուցանիշը 5.2 տոկոս մակարդակում է, իսկ գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ ($1 – 413,27 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև