ՀՀ խորհրդարանն ի գիտություն ընդունեց ԿԲ–ի` 2011թ.–ի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին հաշվետվությունը

04.10.2012 15:51
ՀՀ խորհրդարանն ի գիտություն ընդունեց ԿԲ–ի` 2011թ.–ի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստում ի գիտություն ընդունեց Կենտրոնական բանկի` 2011թվականի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին հաշվետվությունը։

Հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի դեկտեմբերին տասներկուամսյա գնաճը կազմել է 4.7 տոկոս, հետևաբար ԿԲ–ն ապահովել է պետբյուջեով նախատեսած 4–տոկոսանոց (±1,5%) ցուցանիշը։

Հաշվետվությունում նշվում է, որ 2011 թվականը մեկնարկել է բարձր գնաճով, որը հիմնականում պայմանավորված է հումքի և պարենամթերքի միջազգային գների բարձրացումով։

2011 թվականի մարտին գնաճը հասել է վերջին երեք տարիների իր առավելագույն ցուցանիշին` 11.5 տոկոսի Սակայն հաջորդ ամիսներին գնաճն աստիճանաբար նվազել է, ինչին նպաստել են միջազգային գների կայունացումն ու այլ գործոններ։

Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի ԿԲ–ն 2011 թվականի հունվար–ապրիլին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տ.կ.–ով` մինչև 8.5 տոկոս։ 2011 թվականի մայիսից օգոստոս, հաշվի առնելով գնաճային միջավայրի մեղմման փաստացի միտումները, ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ սեպտեմբերին տվյալ ցուցանիշը նվազեցրել է 0.5 տոկոսով` մինչև 8 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post