ՀՀ կառավարությունը 4 մլրդ դրամ է ուղղել Պահուստային ֆոնդ

04.10.2012 16:32
ՀՀ կառավարությունը 4 մլրդ դրամ է ուղղել Պահուստային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել 4 մլրդ դրամ տնտեսած միջոցներն ուղղել կառավարության Պահուստային ֆոնդ։

«Խոսքը տոկոսադրույքներով տնտեսած միջոցների վճարումների մասին է։ Առաջարկում ենք դրանք ուղղել Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդ»,– ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ Պահուստային ֆոնդի բոլոր միջոցները ծախսված են, և այդ իսկ պատճառով այլ ոլորտներում տնտեսած գումարները ֆոնդ ուղղելու անհրաժեշտություն կա։

«Մենք պետք է հավելյալ միջոցներ տրամադրենք մարզպետարաններին, կսկսենք նոր ծրագիր, այդ պատճառով ֆոնդը համալրելու անհրաժեշտություն կա»,– ասաց կառավարության ղեկավարը։

Նա միաժամանակ ասաց, որ տվյալ գումարը բավարար չէ, մասնավորապես, ճանապարհաշինության պարտքերի մարման համար։

«Դա նշանակում է, որ այլ կետերով խնայողությունները նույնպես կուղղվեն Պահուստային ֆոնդ»,– պարզաբանեց Սարգսյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև