Մոսկվայի բորսան հաստատել է իր հարթակում IPO անցկացնելու մտադրությունը

21.01.2013 17:04
Մոսկվայի բորսան հաստատել է իր հարթակում IPO անցկացնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «ММВБ-РТС Մոսկվայի բորսա» ԲԲԸ–ն հայտարարել է սեփական առևտրային հարթակում իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային բաշխում անցկացնելու մտադրության մասին։ Բաժնետոմսերը կառաջարկվեն ՌԴ–ի ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողներին, ասվում է ММВБ–ի հաղորդագրության մեջ, հայտնում է РБК–ն։

Ինստիտուցիոնալ ներդրողներին Ռուսաստանից և ԱՄՆ–ից դուրս բաժնետոմսերի առաջարկումը կանցնի «օֆշորային գործարքների» շրջանակներում` Արժեթղթերի մասին օրենքին համապատասխան և դրա պահպանմամբ։ Բացի այդ, բաժնետոմսերն ԱՄՆ–ի սահմաններում կառաջարկվեն որակավորում ունեցող ինստիտուցիոնալ ներդրողներին։

Բորսայի բաժնետոմսերը կառաջարկվեն ММВБ-РТС–ի մեկ կամ երկու դուստր ընկերությունների` MICEX (CYPRUS) LIMITED և “ММВБ-Финанс” ՍՊԸ–ի կողմից։ Մոսկվայի բորսայի առկա բոլոր բաժնետերերին, բացի ՌԴ Կենտրոնական բանկից, կընձեռվի առաջարկությանը մասնակցելու հնարավորություն որպես բաժնետոմսերի վաճառողներ MICEX (CYPRUS) LIMITED ընկերության միջոցով։

Մոսկվայի բորսան ակնկալում է, որ նրա բաժնետոմսերը կընդգրկվեն “ФБ ММВБ” ՓԲԸ–ի գնանշային ցուցակում մինչև առաջարկի ավարտը։

Համատեղ գլոբալ համակարգողներն են` Credit Suisse, J.P.Morgan, Sberbank CIB, «ՎՏԲ Կապիտալ»–ը։  Deutsche Bank–ը,  Goldman Sachs International–ը, Morgan Stanley–ը, “Ренессанс Капитал”–ը և UBS Investment Bank–ը համատեղ բուքրաններների դերում են հանդես գալիս։

Այն մասին, որ Մոսկվայի բորսան մտադիր է IPO անցկացնել սեփական հարթակում, հայտնի է դարձել 2012 թվականի դեկտեմբերի կեսերին։ Այն ժամանակ նշվում էր, որ օտարերկրացի ներդրողներին կառաջարկվեն 9 մլրդ ռուբլու ММВБ-РТС բաժնետոմսեր։ Ավելի ուշ ասվում էր, որ Մոսկվայի բորսան IPO–ի շրջանակներում բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման հայտերի գիրք կբացի այս տարվա փետրվարին։

Հիշեցնենք, որ բորսայի զուտ շահույթը ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով (ՖՀՄՉ) ավելացել է 22.4 տոկոսով և կազմել է 6.4 մլրդ ռուբլի 2012 թվականի ինն ամիսների ընթացքում։ Խմբի հասույթը կազմել է 15.9 մլրդ ռուբլի` ММВБ խմբի 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 36.7 տոկոսով։

Մոսկվայի բորսան Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի` առուվաճառքների ծավալով և հաճախորդների թվով ամենամեծ բորսայական խումբն է։ Ստեղծվել է 2011 թվականի դեկտեմբերի 19–ին` ММВБ և РТС բորսաների միաձուլումից։ Մոսկվայի բորսայում մասնակիցներին հասանելի է բաժնետոմսերի, պարտատոմսերի, արժույթի, ներդրումային բաժնեմասերի, ապրանքների, բոլոր տեսակի ակտիվների հավելյալ ֆինանսական գործիքների առուվաճառքի ենթակառուցվածքը։

Մոսկվայի բորսայի զուտ շահույթը ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով 2012 թվականի 9 ամիսներին կազմել է 6.4 մլրդ ռուբլի, ինչը 22.4 տոկոսով գերազանցում է ММВБ խմբի` 2011 թվականի ինն ամիսների նույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post