Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January 16th, 2013

    Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

    Wednesday, January 16th, 2013

    Եվրահանձնաժողովը չորեքշաբթի հաստատել է վարկանիշային գործակալությունների կարգավորումը խստացնող նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թվականից, հայտնում է Банки.ру–ի սեփական թղթակիցը Բրյուսելում։

    Հայաստանում հունվարի 16-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406 դրամ է կազմել

    Wednesday, January 16th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 16–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 406 դրամ է կազմել:

    Կենտրոնական բանկը մտավախություն ունի, թե կարող են «արժութային պատերազմներ» լինել

    Wednesday, January 16th, 2013

    Ազգային կենտրոնական բանկերի գործողությունները կարգավորումների բնագավառում, չնայած սերտ փոխգործակցությանը, կարող են հանգեցնել «արժութային պատերազմների»,– Գայդարովյան ֆորումում հայտարարել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է BFM.Ru–ն` հղում անելով Փրայմին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 16–ին 406,52 դրամ է կազմել

    Wednesday, January 16th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 16–ի արդյունքներով, հունվարի 15–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,96 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,52 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Համաշխարհային բանկը կրճատել է 2013 թվականի աճի կանխատեսումները

    Wednesday, January 16th, 2013

    Զարգացած երկրների չափազանց դանդաղ տնտեսական վերականգնումը զսպում է համաշխարհային տնտեսությունը, հայտնել է Համաշխարհային բանկը` կտրուկ կրճատելով 2013 թվականի համաշխարհային աճի կանխատեսումը, հաղորդում է banki.ru–ն` վկայակոչելով Reuters–ին։

    Դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները Հայաստանում 2012թ.–ի նոյեմբերին կրճատվել են 0.45 տ.կ.–ով` մինչև 15.95 %

    Wednesday, January 16th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2012 թվականի նոյեմբերին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները նույն տարվա հոկտեմբերի համեմատ կրճատվել են 0.45 տ.կ.–ով` մինչև 15.95 տոկոս, նշվում է հանրապետության Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նախորդ տարվա նոյեմբերին նվազել են միջինը 0,3 տոկոսային կետով՝ հասնելով 8.5%-ի

    Wednesday, January 16th, 2013

    Հայաստանում ավանդների տոկոսադրույքը 2012 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 8.5 տոկոս՝ կրճատվելով 0.3 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

    Հայաստանի բանկերի ներդրումները պետական արժեթղթերում նոյեմբերին կրճատվել են 7,9%ով՝ դառնալով 144,6 մլրդ դրամ

    Wednesday, January 16th, 2013

    Հայաստանի բանկերը 2012թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ պետական պարտատոմսերում մոտ 144,6 մլրդ դրամի ներդրում են կատարել, ինչը հոկտեմբերի ցուցանիշից բարձր է 7,9 %-ով:

    ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել` սրբագրումների և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների հիման վրա

    Wednesday, January 16th, 2013

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի բացվել են տարբեր ուղղություններով` ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների ֆոնին, այն դեպքում, երբ որոշ ցուցիչներ սրբագրված նվազում են ցուցադրում, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

    Հայաստանում ոսկին թանկացել է

    Wednesday, January 16th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։