Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January 23rd, 2013

    ԱՄՀ–ն 0.1 տ.կ.–ով նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2013-2014 թվականների համար

    Wednesday, January 23rd, 2013

    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է 2013 թվականի համաշխարհային տնտեսության կանխատեսումը` նախորդ տարվա հոկտեմբերին ակնկալվող 3.6 տոկոսից հասցնելով 3.5 տոկոսի, վկայում են «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Իսպանական տնտեսությունն արագացրել է կրճատման տեմպերը

    Wednesday, January 23rd, 2013

    Իսպանիայի տնտեսությունը 2012 թվականի չորրորդ եռամսյակում կրճատվել է 0.6 տոկոսով` արագացնելով կրճատման տեմպերը նախորդ եռամսյակի համեմատ։ Երկրի ՀՆԱ–ն նախորդ տարվա երրորդ եռամսյակում եռամսյակային հաշվարկով կրճատվել է 0.3 տոկոսով, ասվում է Իսպանիայի բանկի զեկույցում, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանում հունվարի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 404,45 դրամ է կազմել

    Wednesday, January 23rd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 23–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 404,45 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 23–ին 405.44 դրամ է կազմել

    Wednesday, January 23rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 23–ի արդյունքներով, հունվարի 22–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0.95 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405.44 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

    Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի արդյունքները

    Wednesday, January 23rd, 2013

    Ամերիաբանկն ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի` ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    Հաճախորդների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 18,5%–ով` կազմելով 1 238,6 մլրդ դրամ

    Wednesday, January 23rd, 2013

    Հաճախորդների նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 18,5 տոկոսով` դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմելով 1 238,6 մլրդ դրամ։ Այս տվյալները մեջբերվում են «ԱՌԿԱ» գործակալության` «Հայաստանի բանկեր» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի` 2012 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

    Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները 14%-ից պետք է իջեցվեն 5%-ի. փորձագետ

    Wednesday, January 23rd, 2013

    Հայկական ֆերմերական տնտեսություններին հատկացվող վարկերի տոկոսադրույքները պետք է 14%–-ից իջեցվեն 5%-ի, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը։

    Հուսալի ակտիվների պահանջարկի աշխուժացումը ոսկու արժեքի բարձրացման բերեց

    Wednesday, January 23rd, 2013

    Ոսկու արժեքը երեքշաբթի կայացած առքուվաճառքի ավարտին բարձրացավ` ԱՄՆ–ի անշարժ գույքի շուկայի անսպասելի թույլ տվյալներից հետո հուսալի ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության ավելացման ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, գրում է banki.ru–ն։

    Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

    Wednesday, January 23rd, 2013

    ԵՄ տասնմեկ երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի պայմանավորվել են միասնական հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ, ինչը կոչված է կրճատելու շուկայի սպեկուլյատիվ գործառնությունների ծավալը։ ԵՄ–ի ամբողջ տարածքում այդ հարկը սահմանելու գաղափարը ձախողվել է, գրում է РБК daily–ն։

    ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

    Wednesday, January 23rd, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան հարթակի առանցքային ֆոնդային հարթակներն չորեքշաբթի առqքուվաճառքները բացել են առավելապես աճով`ամերիկյան ֆոնդային հարթակների վերէլքի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։