Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for January 10th, 2013

    ԵԿԲ բազային տոկոսադրույքի պահպանման որոշումը միաձայն էր. Դրագի

    Thursday, January 10th, 2013

    Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդը միաձայն որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան 0.75 տոկոս մակարդակում թողնելու վերաբերյալ, հայտարարել է կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին մամուլի ասուլիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանում հունվարի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 409 դրամ է կազմել

    Thursday, January 10th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 10–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 409 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 10–ին 407,47 դրամ է կազմել

    Thursday, January 10th, 2013

    Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 10–ի արդյունքներով, հունվարի 9–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,46 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 407,47 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԼՂՀ-ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013 թ–ի հունվարի 1–ից կազմել է 79.4 մլրդ դրամ

    Thursday, January 10th, 2013

    Արցախում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2013 թվականի հունվարի մեկի դրությամբ ավելացել է 33.2 տոկոսով 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 79425.8 մլն դրամ։

    Հայաստանի առևտրային բանկերի դրամարկղային մուտքերի ծավալը 2012թ.–ի նոյեմբերին 549,6 մլրդ դրամ է կազմել

    Thursday, January 10th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի դրամարկղային մուտքերի ծավալը (ներառյալ ներքին դրամարկղային շրջանառությունը) 2012թ.–ի նոյեմբերին կազմել է 549,6 մլրդ դրամ, ինչը 4,9 տոկոսով պակաս է 2012թ.–ի հոկտեմբերի ցուցանիշից։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

    Տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 38–րդ տեղն է զբաղեցնում. Heritage Foundation

    Thursday, January 10th, 2013

    2012թ.–ի արդյունքներով` տնտեսական ազատության վարկանիշում 177 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 38–րդ տեղը` առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից։ Այդ մասին վկայում են «Ժառանգություն» (Heritage Foundation) ամերիկյան հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ցուցիչը 2013» զեկույցի տվյալները։

    Ճապոնիայի նորությունների սպասումների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

    Thursday, January 10th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ հունվարի 10–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` Ճապոնիայի իշխանությունների կողմից տնտեսական խթանման ավելացման վերաբերյալ նորությունների ակնկալիքով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչներն աճել են Alcoa–ի ֆինանսական արդյունքների հիման վրա

    Thursday, January 10th, 2013

    ԱՄՆ–ի ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են, քանի որ ներդրողների լավատեսության պատճառ են դարձել ալյումին արտադրող Alcoa ընկերության և ամերիկյան ընկերությունների` չորրորդ եռամսյակի և 2012թ.–ի հաշվետվությունների ֆինանսական արդյունքները, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։