«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ.–ին կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

30.01.2013 17:51
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ.–ին կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասցնի 390-ի, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Այդպիսով` 2012թ. համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 75 և 344-ով: «Դա պայմանավորված է 2013թ. բանկի պլանների` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նոր ծառայությունների ներմուծման հետ», - հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան: «Արդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերս Հայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ», - ասել է նա:

Ռուբեն Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների կանխատեսումն այն մասին, որ 2013թ. կշարունակվի դեբետային քարտերի թողարկման ու սպասարկման համար գանձվող միջնորդավճարների նվազեցման միտումը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post