ԱՄՆ ԴՊՀ–ն բազային դրույքաչափը պահպանել է 0-0.25% մակարդակում

31.01.2013 11:06
ԱՄՆ ԴՊՀ–ն բազային դրույքաչափը պահպանել է 0-0.25% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների կոմիտեն երկօրյա նիստերի արդյունքում նախօրեին որոշում է ընդունել բազային դրույքաչափը անփոփոխ թողնել ռեկորդային ցածր` տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում, հաղորդում է ՌԻԱ Նոովստին` վկայաբերելով ԴՊՀ–ի հրապարակած  հաղորդագրությունը։

Բացի այդ, Դաշնային պահուստը հաստատել է ամսական 85 միլիարդ դոլարի երկարաժամկետ պարտատոմսերի և հիփոթեքային թղթերի հետգնումը շարունակելու մտադրությունը։

Պայմանները, որոնց դեպքում բազային դրույքաչափը պետք է պահվի այս մակարդակում, նույնպես անփոփոխ է մնացել` այն բարձրացնել չի ծրագրվում, քանի դեռ գործազրկությունը կմնա 6.5 տոկոսից բարձր, իսկ գնաճը` 2.5 տոկոսից ցածր ցուցանիշում։

«Դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո ստացված տվյալները վկայում են վերջին ամիսներին տնտեսության աճի դանդաղման մասին, ինչը հիմնականում կապված է բնության երևույթների և ժամանակավոր այլ գործոնների հետ։ Զբաղվածությունը շարունակում է ավելանալ, սակայն գործազրկության մակարդակն առայժմ բարձր է մնում»,– կարծում են կոմիտեի անդամները։

ԴՊՀ–ի մոնետար որոշումներին կողմ են հանդես եկել կոմիտեի 12 անդամներից 11–ը` բացառությամբ Կանզաս–Սիթիի դաշնային պահուստային բանկի ղեկավար Էսթեր Ջորջի (Esther L. George)։ Նրա կարծիքով, տնտեսության շարունակական խթանումը կարող է հանգեցնել հետագայում ռիսկերի ավելացմանն ու ֆինանսական անհավասարակշռության, ինչպես նաև, հնարավոր է, գնաճի կանխատեսումների վատացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև