27.12.2013 13:15
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի խոշորագույն ապահովագրող «Ռոսգոսստրախ» ՍՊԸ–ի սեփականատեր «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության առաջին փոխտնօրեն Դմիտրի Մարկարովը։ Նման որոշում են ընդունել բաժնետերերի միության տնօրենների խորհրդի անդամները, ասվում է ընկերության նյութերում։
Այսպիսով, Մարկարովն այդ պաշտոնում փոխարինել է Դանիլ Խաչատուրովին, ով համարվում է ընկերության հիմնական սեփականատերը։ Խաչատուրովն իր հերթին գլխավորել է ԲԲԸ–ի տնօրենների խորհուրդը։
Մարկարովի հետ հինգ տարվա ժամկետային աշխատանքային պայմանագիր է ստորագրվել։ Դրա մասնակցության բաժնեմասը հասարակության կանոնադիր կապիտալում հավասար է զրոյի։
Նախօրեին «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում առուվաճառքների առաջատար են դարձել։ Դեկտեմբերի 26–ից թղթերը տեղափոխվել են բորսայի առաջին մակարդակի "А" գնանշումների ցուցակում։ Ավելի վաղ` նոյեմբերի սկզբում, «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերն ընդգրկվել էին "В" ցուցակում։ "А" ցուցակում առուվաճառքների առաջին օրը առքուվաճառքների ծավալը կազմել է 5.4 մլրդ ռուբլի (կանոնադիր կապիտալի մոտ 4 տոկոսը), իսկ բաժնետոմսերն էժանացել են 0.57 տոկոսով։ Ընդ որում` անցել է ընդամենը ութ գործարք։
Մոսկվայի բորսայի տվյալներով, դեկտեմբերի 27–ին «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ի կապիտալիզացիան կազմել է 133.9 միլիարդ ռուբլի։
Ընկերության ղեկավարի փոխարինման վերաբերյալ «Ռոսգոսստրախ» ԲԲԸ–ն դեռ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: