Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 24th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 24-ին 404,98 դրամ է կազմել

    Tuesday, December 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 24–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,98 դրամ է կազմել:

    ՀՀ ԿԲ–ն 0,25 տ.կ. նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 7,75 տոկոս

    Tuesday, December 24th, 2013

    ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 0,25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75 տոկոսի մակարդակում, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին 405,28 դրամ է կազմել

    Tuesday, December 24th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 24-ի արդյունքներով, դեկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,34 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,28 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՀ նոր ծրագիրը կուղղվի դինամիկ զարգացող շուկայական տնտեսության անցնելու օժանդակությանը. հայտարարություն

    Tuesday, December 24th, 2013

    ԱՄՀ նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարությունում։

    Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի նախագծին

    Tuesday, December 24th, 2013

    Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի նախագծին, որը ռեկորդային գումար է կազմում` 98.88 տրլն իեն (922,22 մլրդ դոլար), հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

    Փորձագետները հաշվել են Սանտա Կլաուսի աշխատավարձը

    Tuesday, December 24th, 2013

    Եթե Սանտա Կլաուսն աշխատավարձ ստանար, ապա 2013 թվականին նրա եկամուտը կկազմեր 137 795 դոլար։ Այսպիսի կեսկատակ տվյալներ է հրապարակել Insure ընկերությունը։ Դա 2 տոկոսով շատ է, քան նախորդ տարի, գրում է РБК–ն։