Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 31–ին 407 դրամ է կազմել

    Friday, January 31st, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 31–ի կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 407 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 31–ին 408,11 դրամ է կազմել

    Friday, January 31st, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 31–ի արդյունքներով, հունվարի 30–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,93 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 408,11 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 4,59 մլրդ դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,8%–ով

    Friday, January 31st, 2014

    Հայաստանում համախառն պետական պարտքը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 588,4 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 0,8 տոկոսով կամ 35,6 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

    Դեբյուտային հայկական եվրապարտատոմսերը ցուցակում են անցել NASDAQ OMX Արմենիա բորսայում, կնքվել է 300 հազար դոլարի առաջին գործարքը

    Friday, January 31st, 2014

    Դեբյուտային հայկական եվրապարտատոմսերն ուրբաթ գրանցվել են և ստացել են առևտրի թույլատրում NASDAQ OMX Արմենիա բորսայում։ Ցուցակումից անմիջապես հետո կնքվել է 300 հազար դոլարի առաջին գործարքը։

    ՎՏԲ–Հայաստան բանկը ճանաչվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ լավագույն համագործակցող բանկը

    Friday, January 31st, 2014

    ՎՏԲ–Հայաստան բանկը 2013 թ.–ի արդյունքում ճանաչվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ լավագույն համագործակցող բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին աճել են 11,4%–ով` մինչև 2 253 մլն դոլար

    Friday, January 31st, 2014

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի դեկտեմբերին կազմել են 2 253 մլն դոլար` նոյեմբերի համեմատ ավելանալով 11,4 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Pirelli–ի, որը մտադիր է ՀՁ ստեղծել Հայաստանում, բաժնետոմսերն իջել են 6%-ով` Goldman Sachs–ի և «Ռոսնեֆտի» կողմից հետաքրքրության մասին լուրերի հերքումից հետո

    Friday, January 31st, 2014

    Իտալական անվադողեր արտադրող Pirelli ընկերության բաժնետոմսերը Միլանի ֆոնդային բորսայում էժանացել են 6,26 տոկոսով (Երևանի ժամանակով ժամը 19։48–ին) այն բանից հետո, երբ Pirelli–ի ղեկավար Մարկո Տրոնկետի Պրովերան հերքել է խոսակցություններն այն մասին, թե Goldman Sachs ներդրումային բանկն աշխատում է ընկերությանը ոչ հրապարակային կարգավիճակի տեղափոխելու գործարքի ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ–ն։

    NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 30–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

    Thursday, January 30th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ի հունվարի 30–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենաի ֆոնդային բորսայի տվյալները։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 30–ին 409,04 դրամ է կազմել

    Thursday, January 30th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 30–ի արդյունքներով, հունվարի 29–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,01 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,04 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013թ.–ին պետբյուջե են վճարել 2,3 մլրդ դրամ

    Thursday, January 30th, 2014

    Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերություններն ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 2,3 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։