Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 16th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 16–ին 404,94 դրամ է կազմել

    Monday, December 16th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 16-ի արդյունքներով, դեկտեմբերի 13–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,01 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,94 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 16-ին 405 դրամ է կազմել

    Monday, December 16th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 16–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405 դրամ է կազմել:

    Visa–ն և MasterCard–ը 5,7 մլրդ դոլար կվճարեն բարձր միջնորդավճարների համար

    Monday, December 16th, 2013

    Visa և MasterCard վճարային համակարգերը 5,7 մլրդ դոլար կվճարեն բարձր միջնորդավճարների վերաբերյալ ռեթեյլերների կողմից ներկայացված պահանջները կարգավորելու համար։ Ինչպես հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով Reuters–ին, գործարքը հաստատել է ԱՄՆ–ի դաշնային դատավորը։

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները հունվար–նոյեմբեր ամիսներին ավելի քան 6.4 մլն դրամ են կազմել

    Monday, December 16th, 2013

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 67,7 տոկոսը կամ մոտ 6 436,1 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 15,3%–ով` կազմելով շուրջ 9,5 մլրդ դրամ

    Monday, December 16th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՊՊԱ-ի 48 809 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 9 496,9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,3 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, December 16th, 2013

    ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 16–ին 500 մլն դրամի կարճաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսեր է տեղաբաշխել։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին կազմել են 1 602,8 մլրդ դրամ` ավելանալով 5,7 տոկոսով

    Monday, December 16th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի հոկտեմբերի վերջին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 5,7 տոկոսով և կազմել 1602,8 մլրդ դրամ, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

    Green for Growth Fund–ը 5 մլն եվրոյի փոխառություն կտրամադրի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ին

    Monday, December 16th, 2013

    Green for Growth Fund–ը (GGF) 5 մլն եվրոյի փոխառություն կտրամադրի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 15,8 մլն դոլար

    Monday, December 16th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2013 թ.–ի դեկտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 15,8 մլն դոլար` դեկտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 6,45 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 96,7 մլն դոլար

    Monday, December 16th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 96,7 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,87 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։