Գնաճը Հայաստանում 2013 թվականին գրանցվել է 5,8% մակարդակում

08.01.2014 11:02
Գնաճը Հայաստանում 2013 թվականին գրանցվել է 5,8% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2013 թվականին կազմել է 5,8%, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 2013թ. հունվար-դեկտեմբերին, 2012 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) գների ցուցիչը կազմել է 105,8%, ոչ պարենային ապրանքներինը` 104,6%, իսկ ծառայությունների սակագներինը`106,4%։

ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում սպառողական գները 2013 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 1,1 տոկոսով, պարենային գները (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) ավելացել են 2,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները կայուն մակարդակ են ցուցադրել (առանց փոփոխության), իսկ ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով։

Սպառողական գների ցուցիչը 2013 թ.–ի դեկտեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 105,6 տոկոս, պարենային ապրանքների ցուցիչը (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը)` 104 տոկոս, ոչ պարենային ապրանքների ցուցիչը` 103,5 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը` 109,7 տոկոս։

Հայաստանում 2012 թ.–ին գնաճը կազմել էր 2,6 տոկոս։ Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013 թ.–ին նախատեսված էր 4 տոկոսի սահմանում (±1,5)։ 2014 թ.–ի պետբյուջեում նշված է գնաճի նույն ցուցանիշը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև