Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December 11th, 2013

    Կիպրոսը 340 մլն եվրո կհատկացնի գործազրկության դեմ պայքարին, որը, ինչպես սպասվում է, իր բարձրակետին կհասնի հաջորդ տարի և կգերազանցի 19%–ը

    Wednesday, December 11th, 2013

    Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նշել է, որ 300 մլն եվրոն, որի կեսը կհատկացնի Եվրոպայի ներդրումային բանկը, կուղղվի առևտրային բանկերին փոքր և միջին ձեռնարկություններին ցածր տոկոսադրույքով վարկավորելու համար։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 11–ին 404,69 դրամ է կազմել

    Wednesday, December 11th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 11–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 404,69 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 11–ին 404,84 դրամ է կազմել

    Wednesday, December 11th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 11-ի արդյունքներով, դեկտեմբերի 10–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,67 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 404,84 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» քարտերի թիվը նոյեմբերի վերջին աճել է 15,5%–ով` մինչև 18 627 քարտ

    Wednesday, December 11th, 2013

    2013 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի» քարտերի թիվն ընթացիկ տարվա նոյեմբերի 30–ի դրությամբ կազմել է 18 627 քարտ` 2012 թվականի համեմատ աճելով 15.5 տոկոսով»,– հայտարարեց «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը։

    Ինտերնետի միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին աճել է 11%–ով և կազմել 2,5 մլրդ դրամ

    Wednesday, December 11th, 2013

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 2,5 մլրդ դրամ`սեպտեմբերի համեմատ ավելանալով 114,5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի հոկտեմբերի տեղեկագրում։

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 4,48% է կազմել

    Wednesday, December 11th, 2013

    Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 4,48 տոկոս, ինչը 0,26 տ.կ.–ով պակաս է 2013 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավարի հայտարարությունների ֆոնին

    Wednesday, December 11th, 2013

    Երեքշաբթի առուվաճառքի ընթացքում դոլարի փոխարժեքը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ Սենթ Լուիսի ԴՊԲ–ի ղեկավարի հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։