Չինաստանը ՀՇԿ–ի երկրներին 5 մլրդ դոլարի վարկ կտրամադրի նախագծերի ֆինանսավորման համար

12.09.2014 13:13
Չինաստանը ՀՇԿ–ի երկրներին 5 մլրդ դոլարի վարկ կտրամադրի նախագծերի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Չինաստանը ՀՇԿ–ի անդամ երկրներին 5 մլրդ դոլարի վարկ կտրամադրի նախագծերի ֆինանսավորման համար, ուրբաթ հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։

«Համագործակցությունն ամրապնդելու նպատակով չինական կողմը որոշել է ՀՇԿ անդամ պետություններին 5 մլրդ դոլարի վարկ տրամադրել համատեղ նախագծերի ֆինանսավորման համար»,– ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով «Չինաստան–եվրասիա» տնտեսական համագործակցության հիմնադրամ ստեղծելու մասին` Ցզինպինը նշել է, որ դրա նախնական կապիտալը կազմում է 1 մլրդ դոլար, բայց հետագայում կավելանա մինչև 5 միլիոն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև