Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for September 1st, 2014

    Հայաստանի արտաքին պարտքը II եռամսյակում կրճատվել է 1.2%–ով` դառնալով 3.85 մլրդ դոլար

    Monday, September 1st, 2014

    Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 3 850.4 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 1.2 տոկոսով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

    ԼՂՀ վարչապետը Հայաստանի ԿԲ–ի ղեկավարի հետ ֆինանսատնտեսական նախագծեր է քննարկել

    Monday, September 1st, 2014

    Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ օրն ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին ավելացել են 7,8%-ով՝ հասնելով 1 912,6 մլն դոլարի

    Monday, September 1st, 2014

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին կազմել են 1 912,6 մլն դոլար՝ ամսվա ընթացքում ավելանալով 7,8 տոկոսով: Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները:

    Հայաստանի փողի բազան հուլիսին ավելացել է 10,4%-ով և կազմել 787,4 մլրդ դրամ

    Monday, September 1st, 2014

    Հայաստանի փողի բազան 2014 թ.-ի հուլիսին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 10,4 տոկոսով և կազմել է մոտ 787,4 մլրդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ՀՀ ԿԲ-ի նախնական տվյալների վրա, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկը հուլիսի վերջին կազմել է մոտ 413,1 մլրդ դրամ՝ հունիսի գրանցված մոտ 403,3 մլրդ դրամի համեմատ:

    ՎՏԲ Հայաստան Բանկը նորոգել և սարքավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության N 21 դպրոցի մաթեմատիկայի կաբինետը

    Monday, September 1st, 2014

    ՎՏԲ Հայաստան Բանկ–ը նոր ուսումնական տարվա նախաշեմին նորոգել և սարքավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի կաբինետը։ Դպրոցին փոխանցվել են համակարգչային տեխնիկա և մուլտիմեդիոն պրոեկտոր։

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ 17,5 մլն դոլար է կազմել

    Monday, September 1st, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա օգոստոսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 17,5 մլն դոլար՝ օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 10,6 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,6 մլն դոլար

    Monday, September 1st, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 78,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 409,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: