Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

03.10.2014 19:46
Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները շարունակում են նվազման միտում ցուցադրել: Ինչպես ուրբաթ հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ:

ՀՀ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ պահպանվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսի սահմանում:

Հաղորդագրության համաձայն՝ միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 6.9%՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0.2 տոկոսային կետով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 7.3% (նվազումը՝ 0.3 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 6.4% (նվազումը՝ 0.4 տոկոսային կետ):

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը փոփոխվել է տարբեր ուղղություններով. սեպտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ օգոստոսի 13-ի դրությամբ միջին ցուցանիշի նկատմամբ արժեզրկվել է 0.4%-ով` կազմելով 409.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժևորվել 2.5%-ով՝ կազմելով 537.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 5.3%-ով` կազմելով 11.1 դրամ ($1- 407,88 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև