Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for October 3rd, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 0,2 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,88 դրամ

    Friday, October 3rd, 2014

    Հոկտեմբերի 3-ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 2-ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,2 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,88 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 3-ին աճել է 0,37 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408,5 դրամ

    Friday, October 3rd, 2014

    Հոկտեմբերի 3-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,37 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 408,5 դրամ:

    Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

    Friday, October 3rd, 2014

    Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները շարունակում են նվազման միտում ցուցադրել: Ինչպես ուրբաթ հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ:

    ՀՀ ԿԲ նախագահը «Թավիթյան» հիմնադրամի հիմնադրի հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել

    Friday, October 3rd, 2014

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուրբաթ «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    Անելիք բանկն առաջարկում է Պարզ-Արագ նոր վարկատեսակը՝ ոսկու գրավով

    Friday, October 3rd, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած ռազմավարությանը, ֆիզիկական անձանց առաջարկում է նոր Պարզ-Արագ վարկեր` ոսկու գրավով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Ռուբլին թուլանում է երկարաժամկետ ճնշման ֆոնին

    Friday, October 3rd, 2014

    Մոսկվայի բորսայում դոլարն 8 կոպեկով աճել է բացման պահին` հասնելով 39,64 ռուբլու, ռուբլին երկարժութային զամբյուղի նկատմամբ նվազել է նավթի շուկայում բացասական միտման պահպանման և ռուբլու նկատմամբ երկարաժամկետ ճնշման պահպանման ֆոնին:

    Ցանցահենները JP Morgan Chase–ի ավելի քան 80 մլն բանկային հաշիվ են կոտրել

    Friday, October 3rd, 2014

    Այս տարվա ամռանը ամերիկյան JP Morgan Chase բանկի վրա իրագործված ցանցահենային գրոհի հետևանքով ցանցահենները կարողացել են ավելի քան 80 մլն բանկային հաշվի հասանելիություն ստանալ։ Այս մասին գրում է New York Times–ը` հղում անելով բանկի հաղորդագրությանը։ Սա պատմության ամենախոշոր գրոհն է դարձել, գրում է թերթը։