Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 2,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 458,51 դրամ

23.12.2014 17:06
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 2,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 458,51 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերի 23–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորման ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 22–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 2,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 458,51 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում էր գրանցվել նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացել էր 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց։ ԿԲ–ի և կառավարության կողմից արտարժույթի շուկայի իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների ընդունումից հետո արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ 1 դոլարի համար, սակայն վերջին երկու օրերին կրկին սկսել է աճ միտում դրսևորել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև