Դոլարն արժևորվում է համաշխարհային արժույթների նկատմամբ

21.04.2015 11:24
Դոլարն արժևորվում է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Դոլարը երեքշաբթի դրական դինամիկա է ցուցաբերում համաշխարհային արժույթների նկատմամբ, չնայած, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի ավելացման ժամկետների նկատմամբ անորոշությունը, վկայում են առուվաճառքների տվյալները։

Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) Մոսկվայի 8։45–ի դրությամբ աճում էր 0.21 տոկոսով` մինչև 98.11 կետ։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազում էր մինչ 1.0716 դոլար մեկ եվրոյի դիմաց 1.0739 դոլարից։ Իենի նկատմամբ դոլարի փոպարժեքը աճում էր մինչև 119.47 իեն նախորդ փակման 119.19 իենի համեմատ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ուիլյամ Դադլիի հայտարարություններն արժութային շուկային որոշակիություն չեն հաղորդել։ ԴՊԲ–ի ղեկավարը հայտնել է, որ գնաճի տվյալները բավականին ուժեղ էին` կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի բարձրացումն արդարացնելու համար, չնայած, որ տնտեսական աճը լավ դինամիկա էր ցուցադրում։

ԱՄՆ–ի գնանկումը մարտին տարեկան կտրվածքում հայտնվեց 0.1 տոկոսանոց մակարդակում, իսկ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 0.2 տոկոս, նախորդ շաբաթ հայտնել է երկրի աշխատանքի նախարարությունը։ Վերլուծաբաններն ակնկալում էին սպառողական գների պահպանում զրոյական մակարդակով տարվա կտրվածքով և 0.3–տոկոսանոց գնաճ` ամսական։

«ԴՊՀ–ն, հավանաբար, կսկսի դրամային քաղաքականության խստացում այս տարի ավելի ուշ»,– Ֆրանս Պրես գործակալությանն է հայտնել Տոկիոյում Deutsche Bank–ի արժութային ռազմավար Տայսուկե Տանական (Taisuke Tanaka)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post