Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archive for April 22nd, 2015

    ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2014 թվականին նվազել են 5,7 %-ով` մինչև 1 348,3 մլրդ դրամ

    Wednesday, April 22nd, 2015

    Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014 թվականին կազմել են 1 348,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք 2013 թվականի համեմատ նվազել են 81,7 մլրդ դրամով կամ 5,7 տոկոսով, հաղորդում եմ ԿԲ մամուլի ծառայությունից:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 22–ին աճել է 0,17%–ով և 474,71 դրամ կազմել

    Wednesday, April 22nd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 22–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,17 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 474,71 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,53 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,96 դրամ

    Wednesday, April 22nd, 2015

    Ապրիլի 22–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 21–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,53 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,96 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը 2014 թվականին համալրվել է 1.3 մլն դրամով

    Wednesday, April 22nd, 2015

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը 2014 թվականին համալրվել է 1.3 մլն դրամով, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

    ԵԿԲ–ն կշարունակի ֆինանսավորում տրամադրել Հունաստանի բանկերին

    Wednesday, April 22nd, 2015

    Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ֆինանսավորում տրամադրել Հունաստանի բանկերին, քանի դեռ դրանք վճարունակ են և գրավադրման բավարար բազա ունեն, Kathimerini հունական օրաթերթին է ասել ԵԿԲ–ի գործադիր խորհրդի անդամ Բենուա Կերեն, հայտնում է Փրայմը։