Western Union դեմ չէ վերադառնալ Հայաստան

29.09.2015 20:53
Western Union դեմ չէ վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Western Union գլոբալ վճարահաշվարկային համակարգը դեմ չէ վերադառնալ հայկական շուկա, ասել է Western Union–ի նախագահ Հիքմեթ Էրսեքը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում։

Ընկերության նախագահը բացատրել է, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև ընտրություն կատարելիս նախընտրությունը տրվել է վերջինին։ Մասնավորապես, նրա խոսքով` նման որոշման պատճառ են եղել քաղաքական հարցերը և Լեռնային Ղարաբաղի հարցը։

Ինչպես նշել է Էրսեքը, երկու երկրների կենտրոնական բանկերը Western Union–ին ընտրության առաջ են դրել. բիզնես սկսել այդ երկրներից միայն մեկում։

«Ես կցանկանայի, որպեսզի մենք կարողանանք աշխատել նաև Հայաստանում, բայց մենք պետք է հարմարվենք հանգամանքներին։ Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ այնտեղ բիզնես կսկսեմ»,– ասել է նա։

Western Union համակարգը 1995թ.–ի փորձարկման ռեժիմով համագործակցել է հայկական բանկերի հետ։ Պաշտոնապես  Western Union–ը հանրապետությունում գործել է 1996թ.–ից։ Սակայն 2008թ.–ի օգոստոսի 25–ին Հայաստանի Կենտրոնական բանկն արգելել է հայկական բանկերին մասնակցել Western Union համակարգին, քանի որ WU–ը հրաժարվել է դրամական փոխանցումներ կատարել Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանում ընդհանուր առմամբ փակվել են չորս վճարային համակարգեր` Լեռնային Ղարաբաղում իրենց ծառայությունները տրամադրելու պարտավորությունները չկատարելու պատճառով։ Դրանք են «Լիդեր», «Migom», «Զոլոտայա Կորոնա», «Western Union» միջազգային դրամական փոխանցումների համակարգերը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև