ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատի4-րդ առաջնությունը

12.02.2018 11:56
ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատի4-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց  ԶԼՄ-ների միջև շախմատայինչորրորդ առաջնությունը:

Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայիեւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյանթղթակիցների ասոցիացիան, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը` 5,5 միավոր, իսկ երրորդը՝ haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր` 5 միավոր:

Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթը փոխանցեց Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցանակներ ստացան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած hetq.am կայքի լրագրող Նորայր Շողիկյանը, ամենագեղեցիկ հաղթանակի համար ազատ լրագրող Արա Նալբանդյանը,կամքի ուժ դրսևորելու համար «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը, ամենաարագ հաղթանակի համար Վադիմ Մկրտչյանը և ամենատարեց մասնակիցը` «Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 17 լրագրող տարբեր լրատվամիջոցներից։ Մրցաշարն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

«Մրցաշարի նպատակն է խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրության շրջանում», - նշել է ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև