ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 62,5 մլն դոլար

09.11.2015 11:23
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 62,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 2–6–ը բանկերը ձեռք են բերել մոտ 62,5 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 474,45 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,9 մլն եվրո և մոտ 985,8 մլն ռուբլի` 1€ դիմաց 519,21 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,42 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 65,9 մլն դոլար, 17,2 մլն եվրո և մոտ 284,8 մլն ռուբլի` համապատասխանաբար 475,99 դրամ, 523,24 դրամ և 7,57 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 49,1 մլրդ դրամ, դոլարայինը` 60 մլն դոլար ($1 – 477,72 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև