ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 65,7 մլն դոլար

18.04.2016 13:38
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 65,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 11-15–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 65,7 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482,58 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,9 մլն եվրո և մոտ 835,8 մլն ռուբլի` 1€ դիմաց 544,85 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,21 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 59,7 մլն դոլար, 9,7 մլն եվրո և մոտ 399,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 484,18 դրամ, 551,57 դրամ և 7,33 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, ապրիլի 4-10–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 44,6 մլրդ դրամ, դոլարայինը 72,8 մլն դոլար ($1–482,36 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև