ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 68,6 մլն դոլար

14.05.2018 13:34
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 68,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերն մայիսի 7-ից 11-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 68,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 485,38 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 11 մլն եվրո և մոտ 862,7  մլն ռուբլի, համապատասխանաբար, 578,48 դրամ և 7,83 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 71,1 մլն դոլար, 17,5 մլն եվրո և 546,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 487,06 դրամ, եվրոյի դիմաց 581,27 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,83 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, ապրիլի 30–ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 74,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 80,6 մլն ($1– 486.06 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև