Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 68,4 մլն դոլար

02.05.2016 12:58
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 68,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 25-29–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 68,4 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 479,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,9 մլն եվրո և մոտ 804,7 մլն ռուբլի` 1€ դիմաց 538,93 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,24 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ, ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 62,9 մլն դոլար, 12,7 մլն եվրո և մոտ 804,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 480,75 դրամ, 544,06 դրամ և 7,34 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, ապրիլի 18-24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 42,2 մլրդ դրամ, դոլարայինը 31,2 մլն դոլար ($1–478,61 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև