Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները մարտին ավելացել են 1%–ով

02.05.2016 15:10
Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները մարտին ավելացել են 1%–ով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Հայաստան իրականացված փոխանցումները 2016 թ.–ի մարտին կազմել են ավելի քան 107,9 մլն դոլար, ինչը 1 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից։ Այս մասին վկայում են ԿԲ–ի տվյալները։

2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` փոխանցումները մարտին նվազել են 4.6 տոկոսով։

2016 թ.–ի մարտին Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 69,8 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 1 տոկոսով, իսկ 2015 թ.–ի մարտի համեմատ` 12,8 տոկոսով։

Փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 38 մլն դոլար, ինչը 1,1 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից և 25,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հայաստան փոխանցվող դրամական միջոցների կեսից ավելին բաժին է հասնում Ռուսաստանին` մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 55 տոկոսը։ Ռուսաստանից Հայաստան մարտին իրականացված դրամական փոխանցումները կազմել են մոտ 59,3 մլն դոլար (համապատասխանաբար 1.3 տոկոսի աճ և 2.8 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից Ռուսաստան փոխանցվել է 35,3 մլն դոլար (1 և 47.74 տոկոսի աճ)։

Հայաստան իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայամանավորված է ռուբլու հսկայական արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխացումների նվազմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև