26.03.2018 14:13
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մարտի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 80,6 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 479,56 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 6,97 մլն եվրո և մոտ 842,8 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 588,78 դրամ և 8,31 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է մոտ 72 մլն դոլար, 14,1 մլն եվրո և 507 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 480,82 դրամ, եվրոյի դիմաց 591,87 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8.4 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։
Բացի այդ, մարտի 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 74,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 46,4 մլն ($1– 480,17)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: