Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

12.05.2016 14:51
Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, շվեյցարական SYMBIOTICS SA և Լյուքսեմբուրգի Դքսությունում գտնվող MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվել է 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին  բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:
Symbiotics-ը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ:

«Ունենալով ավելի քան 10 տարվա պատմություն` գործունեություն է ծավալում 50 երկրներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թ.–ի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են EBRD–ն` 20 տոկոս, Սուքիասյան Սարիբեկը` 22,6 տոկոս, Սուքիասյան Խաչատուրը` 19,5 տոկոս, Սուքիասյան Ռոբերտը` 15,3 տոկոս։

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով` բանկի ակտիվները կազմել են 108,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 88,5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 19,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 6,33 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 57,2 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 104,5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 41 ստորաբաժանում, որոնցից 20–ը գործում են Երևանում, 20–ը` մարզերում և 1–ը` Արցախում ($1- 479, 09 դրամ)։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև